Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածուն
Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթել է «Հանրապետական առաջարկ» ընդդիմադիր կուսակցության թեկնածու Մաուրիսիո Մաքրին։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։
Սա ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին դեպքն է, որ հաղթում է ընդդիմությունը։
56-ամյա Մաուրիսիո Մաքրինը, նախնական տվյալներով, ստացել է ձայների 53,5% –ը, իսկ իշխող կուսակցության թեկնածու Դանիել Սցիոլին՝ 46,5%–ը։
Նա արդեն իսկ ընդունել է իր պարտությունը։
«Արգենտինայի ժողովուրդն ընտրեց նոր նախագահի, ում ես հենց նոր շնորհավորեցի հեռախոսով»,–ասել է Սցիոլին։

7or.am