Ասադ. «Ռուսաստանը երկու ամսում գերակատարեց ԱՄՆ կոալիցիայի տարեկան պլանը» (տեսանյութ)
Սիրիայում իրավիճակը բարելավվել է այն պահից, երբ ՌԴ ՌՏՈՒ–ն երկրում հակաահաբեկչական գործողություն է սկսել։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հոնկոնգյան «Феникс-ТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Արդեն գրեթե հինգ տարի է անցել այն բանից, որ ահաբեկչությունը հարվածեց Սիրիային, և, անկասկած, մի շարք տարածաշրջանային և օտարերկրյա պետությունների աջակցությամբ՝ ծայրահեղականներին հաջողվեց վերահսկողության տակ վերցնել երկրի տարածքի զգալի մասը։ Իհարկե, բանակը մարտնչում էր նրանց դեմ և հաղթանակ է տոնել բազմաթիվ բախումներում, սակայն բանակն ի վիճակի չէ ներկա գտնվել պետության ամբողջ տարածքում»,–ասել է Ասադը։
Նա հավելել է, որ ընդդեմ ահաբեկիչների իրականացվող Ռուսաստանի ավիացիայի գործողություններից հետո երկրում իրավիճակը դրականորեն փոխվել է։
«Այժմ կարող եմ փաստել, որ բանակն առաջ է շարժվում բոլո՛ր ճակատներում։ Ռուսաստանը երկու ամսում գերակատարեց ԱՄՆ կոալիցիայի տարեկան պլանը»,–հավելել է Ասադը։
Նա նաև ընդգծել է՝ Սիրիայի ղեկավարությունը պատրաստ է ընդդիմության հետ երկխոսության.
«Սիրիական ճգնաժամում գլխավորն այն է, թե ինչ կորոշեն անձամբ սիրիացիերը։ Դրա համար երկխոսություն է պետք»։
Միաժամանակ, նա պարզաբանել է, թե ինչ է նշանակում «չափավոր ընդդիմություն» հասկացությունը.
«Ընդդիմությունը քաղաքական տերմին է, ոչ թե ռազմական։ Երբ դու ձեռքդ զենք ես վերցնում, դու զինյալ ես կամ ահաբեկիչ։ Եթե մենք խոսում ենք չափավոր ընդդիմության մասին, ապա նկատի ունենք քաղաքակա՛ն ընդդիմությունը, որն առկա է Սիրիայում և նրա սահմաններից դուրս»։
Ասադի խոսքերով՝ Ռուսաստանն ԻՊ դեմ պայքարի շրջանակներում շփման է դուրս գալիս հենց զինվա՛ծ խմբերի հետ, բայց Սիրիան այդ գործընթացին աջակցում է։
«Մենք նույնպես ստիպված ենք նրանց հետ աշխատել, քանի որ Սիրիային հաշտեցում է անհրաժեշտ»,–ասել է նա։
Ինչ վերաբերում է սիրիական ճգնաժամի հետևանքով երկրի կրած վնասին, ապա Ասադն այն գնահատել է՝ հարյուրավոր միլիարդ դոլարներ։

7or.am