Աշխարհ

22.11.2015 15:15


Օբամա. «Մենք կոչնչացնենք ԻՊ–ին»

Օբամա. «Մենք կոչնչացնենք ԻՊ–ին»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կուալա Լումպուրում մեկնարկած Արևելաասիական գագաթաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ոչնչացնելը ԱՄՆ–ն ոչ միայն իրատեսական է համարում, այլև պատրաստվում է անե՛լ դա։

«Մենք կոչնչացնենք ԻՊ–ին»,–Օբամայի խոսքերն է մեջբերում РИА Новости–ն։

Օբաման նաև խոստացել է որս սկսել ԻՊ առաջնորդների դեմ և զրկել այդ խմբավորմանը ֆինանսավորման աղբյուրներից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կուալա Լումպուրում գագաթաժողովի սկսվելուց առաջ Օբաման և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը միմյանց ձեռք էին սեղմել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը