Լրահոս

01.10.2010 15:01


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը տեղադրվել է

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը տեղադրվել է

Թրքագետ Ռուբեն Մելքոնյանը «7օր»-ին տեղակացրել է, որ Վանից ստացած տեղեկությունների համաձայն' երեկ երեկոյան Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը տեղադրվել է.

-Այս պահին կղզին փակ է ամբողջությամբ,-մեզ հաղորդել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը' ավելացնելով,- վաղը նախատեսվում է բացումը, որին մասնակցություն են ունենալու պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը և Վանի նահանգապետը։ Հիշեցնենք, որ Վանի նահանգապետը, Սուրբ Խաչում մատուցվելիք պատարագի նախօրեին ասել էր, որ եկեղեցու գմբեթին խաչը կտեղադրվի 15 օրվա ընթացքում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը