Աշխարհ

21.11.2015 20:44


Փարիզի ահաբեկչության ականատեսը վիրավորներին փրկելիս ահաբեկչի է գտել

Փարիզի ահաբեկչության ականատեսը վիրավորներին փրկելիս ահաբեկչի է գտել

Փարիզի ահաբեկչությունների ականատեսներից մեկը, ով մասնագիտությամբ բուժեղբայր է, վիրավորներին առաջին օգնություն ցուցաբերելիս հասկացել է, որ ահաբեկչի է փրկում։ Այս մասին հայտնում է НТВ.ru–ն։

Նշվում է, որ Comptoir Voltaire սրճարանի բացօթյա հատվածում վիրավորներից մեկին օգնելու պահին, երբ Դևիդը բացել է նրա վերնաշապիկը, հանկարծ նկատել է՝ այդ մարդու մարմնին ինչ–որ լարեր կան ամրացված։

Դևիդն իր ընկերջո հետ ընթրելիս է եղել այդ սրճարանի ներսում, երբ որոտացել է պայթյունը։

«Անմիջապես գոռացի՝ անջատե՛ք գազը։ Սկսեցի օգնություն ցուցաբերել վիրավորներին։ Չէի կարող մտածել, որ նրանցից մեկն ահաբեկիչ է: Նա նման էր մյուս բոլոր հաճախորդներին, պառկած էր շուռ եկած աթոռների ու սեղանների արանքում՝ անգիտակից վիճակում: Վնասվածք չուներ։ Սրտի մերսում էի անում, երբ նկատեցի լարերը»,–պատմել է նա։

Դրանից հետո այդ մարդը, ով հետո է պարզվել, որ Աբդեսլամն է, ոտքի է կանգնել, ներս մտել սրճարան և պայթեցրել իրեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը