Աշխարհ

21.11.2015 19:51


Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը Փլեյբոյ մականունն ուներ և գեյ ակումբներ էր հաճախում

Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը Փլեյբոյ մականունն ուներ և գեյ ակումբներ էր հաճախում

Փարիզում ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի մականունը Փլեյբոյ էր։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»–ն՝ հավելելով, որ նա նաև մշտապես գեյ ակումբներ էր հաճախում։

Ահաբեկչի ընկերը պատմել է, որ բացի այդ՝ «Փլեյբոյն» ամեն գիշեր նոր աղջկա հետ էր անցակցնում. «Նրա մոտ բոլորը կային՝ բելգիացիներ, ֆրանսուհիներ, մարրոկացիներ»։

Նաև խաղամոլ է եղել. Բրյուսելում ամիսը մինչև 20 անգամ կազինո է գնացել։

Նշենք, որ Բելգիայի իրավապահները կարծում են՝ ահաբեկիչը մինչև հիմա կարող է Բրյուսելում գտնվելիս լինել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Փարիզում ահաբեկչություններից հետո նա զանգահարել էր ընկերներին և խնդրել օգնել մեկնել Մերձավոր Արևելք, սակայն մերժում է ստացել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ոստիկանությունը Բրյուսելի բենզալցակայանում 6 մարդու է ձերբակալել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը