Աշխարհ

21.11.2015 13:58


Փարիզում կոլումբիական մաֆիայի անդամները գնդակահարել են սրճարան մտած ԻՊ–ականներին

Փարիզում կոլումբիական մաֆիայի անդամները գնդակահարել են սրճարան մտած ԻՊ–ականներին

Փարիզում կոլումբիական մաֆիայի ներկայացուցիչները, որոնք գտնվում էին միջազգային հետախուզման մեջ, գնդակահարել են ԻԼԻՊ–ի 2 զինյալի, որոնք հրացաններով ներխուժել են սրճարան և կրակ բացել այցելուների ուղղությամբ։

«Ren.tv»–ի փոխանցմամբ՝ «հյուսիսային թմրակարտելի» երեք անդամներն այդկերպ փրկել են տասնյակ կյանքեր և փակուղու առաջ կանգնեցրել դեպքի վայր ժամանած ոստիկանությանը։

Կոլումբիական ԶԼՄ–ի տվյալներով՝ ֆրանսիական ոստիկաններն այժմ չգիտեն՝ ինչ անել ձերբակալված կոլումբիացիների հետ. իրականում երկրում կանխվել է ևս մեկ ահաբեկչություն։

Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, մաֆիայի ներկայացուցիչներին կհանձնեն Կոլումբիայի իշխանություններին։

Ի դեպ, ինչպես գրում է «kp.ru»–ն, ավելի ուշ այլ լրատվամիջոցներ հայտնել են, որ այս տեղեկատվությունը հերքվել է։ Բանն այն է, որ բոլոր լրատվամիջոցները հիմնվել են «Европа 1» ռադիոկայանի լրագրողի խոսքերի վրա, ով, ինչպես պարզվել է, որևէ կապ չի ունեցել այս տեղեկատվության հետ։

Երեք նարկոբարոնները, ենթադրաբար, ձերբակալվել են. նրանց մոտ զենք է եղել, սակայն «հերոսական» գործողություն կատարած չեն եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը