Անթալիայում Փարիզի ահաբեկչության մեջ կասկածվողների են ձերբակալել
Թուրքակայի ոստիկաններն Անթալիայում ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման 3 ենթադրյալահաբեկչի, որոնց կասկածում են Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների մասնակցության մեջ։ Այս մասին հայտնում է «TodayZaman»-ը։
Նրանցից մեկը մարոկկացի 26-ամյաԱհմեթԴահմանինէ, ով փորձել է ապաստանել 5–աստղանի հյուրանոցում։ Կասկածներ կան, որ հենց նա է զբաղվել ահաբեկչությունների իրականացման վայրերի ընտրությամբ։
Մյուս երկու ձերբակալվածներն ԱհմեթԹահիրնուՄուհամմադՎերդին են։ Նախանշված էր նրանց հանդիպումը Դահմանիի հետ, որ քննարկեին նրա անվտանգվերադարձի հարցըՍիրիա։
Տեղեկացվում է նաև, որ նրանք Թուրքիայի սահմանն անցել են կեղծանձնագրերով։
«ABC News»–ն էլ հայտնում է, որ Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչներից ՍալահԱբդեսլամը զանգահարել է իր ընկերներին և խնդրել օգնել գնալ Սիրիա։ Աբդեսլամի 2 ընկերները հայտնել են, որ նա գտնվում է Բելգիայում, իսկ իրենց է զանգահարել այս շաբաթ՝ «Skype»-ով:
Հիշեցնենք, որ Բելգիայում ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր աստիճանն է հայտարարվել։
Անթալիայում Փարիզի ահաբեկչության մեջ կասկածվողների են ձերբակալել
Թուրքակայի ոստիկաններն Անթալիայում ձերբակալել են «Իսլամական պետություն» խմբավորման 3 ենթադրյալ ահաբեկչի, որոնց կասկածում են Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների մասնակցության մեջ։ Այս մասին հայտնում է «TodayZaman»-ը։
Նրանցից մեկը մարոկկացի 26-ամյա Ահմեթ Դահմանին է, ով փորձել է ապաստանել 5–աստղանի հյուրանոցում։ Կասկածներ կան, որ հենց նա է զբաղվել ահաբեկչությունների իրականացման վայրերի ընտրությամբ։
Մյուս երկու ձերբակալվածներն Ահմեթ Թահիրն ու Մուհամմադ Վերդին են։ Նախանշված էր նրանց հանդիպումը Դահմանիի հետ, որ քննարկեին նրա անվտանգ վերադարձի հարցը Սիրիա։
Տեղեկացվում է նաև, որ նրանք Թուրքիայի սահմանն անցել են կեղծ անձնագրերով։
«ABC News»–ն էլ հայտնում է, որ Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչներից Սալահ Աբդեսլամը զանգահարել է իր ընկերներին և խնդրել օգնել գնալ Սիրիա։ Աբդեսլամի 2 ընկերները հայտնել են, որ նա գտնվում է Բելգիայում, իսկ իրենց է զանգահարել այս շաբաթ՝ «Skype»-ով:
Հիշեցնենք, որ Բելգիայում ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր աստիճանն է հայտարարվել։
7or.am