Լրահոս

23.11.2009 09:32


ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների' Մյունխենում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ։ 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ուժեղ կամք է ցուցաբերվել, այս մասին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի' Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն։

Ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նշանակալի առաջընթացի են հասել։ Նա, սակայն, նշել է նաև որոշակի բարդությունների մասին։

-Քննարկումը հանգեցրեց նրան, որ մենք շոշափեցինք այն խնդիրները, որոնք մինչև հիմա լուծման կարիք ունեն, սակայն կարևոր է, որ մենք ստացանք ցուցումներ դրանց լուծման վերաբերյալ,- նշել է նա և հավելել, որ ինքը և մնացած միջնորդները կսկսեն պատրաստվել նոր հանդիպմանը, սակայն թե երբ և որտեղ այն կկայանա, ֆրանսիացի համանախագահը չի մասնավորել։

Ըստ «BBC Russian»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը