Պետդեպը նշել է ԻՊ դեմ կոալիցիայում ՌԴ դերակատարման հարցը քննարկելու նախապայմանները
ԱՄՆ–ը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայում նրա դերակատարման հարցը, եթե Մոսկվան վերանայի իր մոտեցումը Սիրիայի հարցում և դադարեցնի սատարել նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Կոալիցիայի յուրաքանչյուր անդամ պետք է միասնական մոտեցում ունենա ԻՊ հարցում։ Եթե մենք խոսում ենք Ռուսաստանի մասին, ապա մենք չենք տեսնում, որ նրա գործողությունները համապատասխանում են կոալիցիայի նպատակին, այսինքն՝ ԻՊ–ին ոչնչացնելուն»,–Քիրբիի խոսքերն է մեջբերում «РИА Новости»–ն։
«Եթե դուք սատարում եք Ասադին և նրան օգնություն եք ցուցաբերում, ապա դա չի համապատասխանում կոալիցիայի հիմնական նպատակներին։ Եթե Ռուսաստանը լրջորեն նպատակադրված է հետապնդել ԻՊ–ին և փոխել իր մոտեցումը Սիրիայում ռազմական գործողությունների հարցում, հիանալի է։ Մենք պատրաստ կլինենք քննարկել ՌԴ հետ այն հարցը, թե ինչպիսին կարող է լինել նրա ավանդը կոալիցիայի գործողությունում»։

7or.am