Աշխարհ

21.11.2015 16:01


Բրիտանական ոստիկանությունը ներողություն է խնդրել կանանց գայթակղած գաղտնի գործակալների համար

Բրիտանական ոստիկանությունը ներողություն է խնդրել կանանց գայթակղած գաղտնի գործակալների համար

«Սքոթլանդ–Յարդը» պաշտոնապես ներողություն է խնդրել 7 կնոջից, որոնք հայտարարել էին, որ բրիտանական ոստիկանության մի քանի գաղտնի գործակալ անկանոն հարաբերություններ է հաստատել իրենց հետ։

«National Post»–ի փոխանցմամբ՝ կանայք բողոքել են, որ հատուկ ծառայությունների քողարկված աշխատակիցները գայթակղել են իրենց։ Իրենց «առաքելությունն» ավարտին հասցնելուց հետո գործակալները խզել են կապերը կանանց հետ։

Ոստիկանության ներկայացուցիչները ներողություն են խնդրել տուժածներից՝ հատուկ ծառայությունների աշխատակիցների նման պահվածքը համարելով «անթույլատրելի»։

Պարզվել է՝ մեղավորները 2011–ին հիմնադրված, գաղտնի «Squad» ջոկատից են, որի գլխավոր առաջադրանքն արմատավորվելն էր հանցավոր խմբավորումներում։ Այնտեղ հայտնվելու համար ոստիկանները հաճախ անցնում էին «անկողնի միջով»՝ հարաբերություններ հաստատելով քրեական կասկածելի կառույցների իգական սեռի ներկայացուցիչների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը