Ժան–Մարի Լե Փենն առաջարկել է գլխատել ահաբեկիչներին
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Ժան–Մարի Լե Փենն առաջարկել է վերականգնել մահապատիժը և գլխատել ահաբեկիչներին։ Այս մասին գրում է «Le Point»–ը։
«Մենք պետք է հաստատենք ինքնապաշտպանության հիմնարար սկզբունքները և ազգային գերակայությունները.... ահաբեկիչների համար վերականգնենք մահապատիժը՝ նրանց գլխատելու միջոցով, ինչպես վարվում են «Իսլամական պետության» զինյալները, չեղարկենք կրկնակի քաղաքացիությունը, վերականգնենք սահմանների վերահսկողությունը, արտաքսենք ապօրինի ներգաղթյալներին»,–ասել է նա։
Լե Փենը նաև հանդես է եկել կեստարյա զինծառայության և բանտում 100 հազ տեղ ստեղծելու առաջարկներով։
Ավելի վաղ Մոսկվայի պատրիարքարանում հանրության հետ կապերի պատասխանատու, ավագ երեց Վսեվոլոդ Չապլինը կոչ էր արել ոչնչացնել ահաբեկիչներին և նրանց հովանավորներին առանց դատական գործընթացի։

7or.am