Մալիում ահաբեկիչները 170 մարդու պատանդ են վերցրել (ուղիղ միացում, լրացված)
Զինված երկու ահաբեկիչ 170 մարդու է պատանդ վերցրել Մալիի «Radisson Blue» հյուրանոցում։ Նրանցից 140–ը հյուրեր են, 30–ը՝ հյուրանոցի աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն՝ վկայակոչելով հյուրանոցի սեփականատիրոջ հայտարարությունը։
«Radisson Blue»–ն գտնվում է Մալիի մայրաքաղաք Բամակոյում։
«France Info»-ն էլ հայտնում է, որ այս հյուրանոցում հիմնականում ապաստանում են տարբեր կազմակերպություններում աշխատող եվրոպացիներ։ Հարձակման ժամանակ հյուրանոցում են եղել նաև Ֆրանսիայի պատվիրակության անդամներն ու մեծ թվով իմամներ, որոնք պետք է մասնակցեին արմատական իսլամի դեմ ուղղված համաժողովին:
Լսվում են կրակոցի ձայներ, ոստիկանները շրջափակել են հյուրանոցը։
Նշվում է, որ ահաբեկիչները հյուրանոց են ներխուժել «Ալլա՛հ, աքբա՛ր» վանկարկումներով։
«France24»–ն էլ փոխանցում է, որ ահաբեկիչները հյուրանոց են ժամանել դիվանագիտական համարներով ավտոմեքենայով։ Նրանք հանգիստ մտել են ներս, բարձրացել վերև և այնտեղից սկսել կրակոցները։
Տեղեկացվում է 5 սպանվածի և տասնյակ վիրավորների մասին։
«Reuters»–ը նշում է, որ հյուրանոցի ներսում շուրջ 10 ահաբեկիչ կա։
***
Ֆրանսիան և Թուրքիան հաստատել են, որ իրենց քաղաքացիները գտնվում են պատանդների թվում։
***
«Reuters»–ը հայտնում է, որ պատանդներից ոմանք, ովքեր կարողացել են Ղուրանից հատվածներ ներկայացնել, ազատ են արձակվել։

7or.am