Կոստա–Ռիկայի ֆուտբոլային հանդիպման մրցավարը հեռացրել է մեկնաբանին
Զվարճալի դեպք է տեղի ունեցել Կոստա–Ռիկայում կայացած ֆուտբոլային մրցման ժամանակ։ «ESPN»–ը գրում է, որ «Քոթո Բրուս» և «Բարրիո Մեքսիկո» հանդիպմանը մրցավարը հեռացրել է մեկնաբան Էնրի դե Հեսուա Դիասին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մրցավարի օգնականը լսել է, որ հեռուստամեկնաբանը հայտարարել է գլխավոր մրցավար Ջիմմի Թորրեսի «սարսափելի» աշխատանքի մասին։ Դրանից հետո նա պատմել է այդ մասին Թորրեսին, որն էլ անմիջապես խաղը դադարեցնելու որոշում է կայացրել և հեռացրել Դիասին։
«Զառանցանք է. ես ընդամենը մեկնաբան եմ։ Գժանոց»,–հայտարարել է մեկնաբանը հանդիպումից հետո։

7or.am