Աշխարհ

20.11.2015 11:05


Խակասիայի բնակչին ձերբակալել են А321–ի կործանման մասնակիցների մասին կեղծ տեղեկատվության համար

Խակասիայի բնակչին ձերբակալել են А321–ի կործանման մասնակիցների մասին կեղծ տեղեկատվության համար

ՌԴ Խակասիայի բնակիչը 4–օրյա ազատազրկման է դատապարտվել այն բանի համար, որ պահանջում էր խոստացված պարգևավճարն А321–ի կործանմանը մասնակցած ահաբեկիչների վերաբերյալ, իբր, իր ունեցած տեղեկատվության համար։

Ինչպես հայտնում է «FlashSiberia»–ն՝ ոստիկանությանը հղումով, ավելի վաղ ազատազրկված 31-ամյա տղամարդը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ տեղեկատվություն ունի օդանավի ահաբեկչության հեղնիկաների մասին։ Այդ տվյալների դիմաց նա խոշոր պարգևավճար է պահանջել։

Մինչ օպերատիվ հերթապահը զբաղեցնում էր նրան տարբեր հարցերով, ոստիկանության աշխատակիցները պարզել են տղամարդու ինքնությունն ու բնակավայրը։

Նշվում է, որ զանգահարելու ժամանակ տղամարդը հարբած էր։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ իշխանությունները 50 մլն դոլար են խոստացել A321–ի ահաբեկչության հեղինակների մասին տեղեկատվության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը