Աշխարհ

20.11.2015 10:35


Սպիտակ տուն. Սիրիայում ՌԴ գործողությունները չեն ազդի Ուկրաինայի հարցով ԱՄՆ դիրքորոշման վրա

Սպիտակ տուն. Սիրիայում ՌԴ գործողությունները չեն ազդի Ուկրաինայի հարցով ԱՄՆ դիրքորոշման վրա

Սպիտակ տնից հայտարարել են, որ Սիրիայում ՌԴ գործողությունները չեն ազդի հակառուսական պատժամիջոցների վրա։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Բեն Ռոդսը, որն ուղեկցում էր Օբամային Մանիլա այցի ժամանակ։

«Մենք որևէ կապ չենք տեսնում ուկրաինական խնդրի և Սիրիայի իրավիճակի միջև։ Բանն այն է, որ պատժամիջոցները ՌԴ նկատմամբ կիրառվել են ոչ թե Սիրիայի, այլ Ուկրաինայի պատճառով»,–ասել է Ռոդսը։

Նրա խոսքերով՝ եթե անգամ ՌԴ–ն և ԱՄՆ–ը համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարում, ուկրաիանական խնդրով Վաշինգթոնի և Մոսկվայի տարաձայնությունները չեն վերանա։

Ռոդսը նշել է, որ ՌԴ–ն մինսկյան պայմանավորվածություններն իրագործելու հնարավորություն ունի, և դա անվանել է «ԱՄՆ–ի և Եվրոպայի հետ հարաբերությունների վերականգնման ճանապարհ»։

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ ՌԴ–ն չի պատրաստվում խնդրել Արևմուտքին և ԱՄՆ–ին չեղարկել հակառուսական պատժամիջոցները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը