Աշխարհ

19.11.2015 23:10


Իսրայելի իշխանությունները Թել Ավիվում կատարվածն ահաբեկչություն են անվանել

Իսրայելի իշխանությունները Թել Ավիվում կատարվածն ահաբեկչություն են անվանել

Թել Ավիվում դանակով զինված տղամարդու հարձակումը գրասենյակային կենտրոնի վրա Իսրայելի իշխանություններն ահաբեկչություն են որակում։ Այս մասին հայտնում է «gazeta»–ն։

Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով 2 մարդ զոհվել էր, վիրավորներից մեկի վիճակը ծանր է։

Հանցագործը ձերբակալվել է։ Նա ազգությամբ արաբ է։

Ինչպես տեղեկացրել էինք, այն շենքում, որտեղ տեղի էր ունեցել հարձակումը, տեղակայված է նաև «Russia Today» հեռուստաընկերության խմբագրությունը։

Մեկնաբանելով միջադեպը՝ «RT» մեդիահոլդինգի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դա չի կարող կապել իրենց խմբագրական գործունեության հետ։

«Հակված չենք դա կապել մեր հեռուստաալիքի տեղեկատվական քաղաքականության հետ»,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը