Աշխարհ

19.11.2015 22:37


Օբաման և Օլանդը հեռախոսազրույց են ունեցել

Օբաման և Օլանդը հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Փարիզում ահաբեկչությունների հետաքննության և Սիրիայում իրավիճակի հարցերը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

Նրանք նաև անդրադարձել են տարածաշրջանում ռազմական համագործակցությանը։

Հեռախոսազրույցը կայացել է Օլանդի՝ ԱՄՆ առաջիկա այցի կապակցությամբ։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն, այնուհետև՝ ԱՄՆ, որպեսզի Օբամայի և Պուտինի հետ քննարկի ԻՊ–ին ոչնչացնելու լայն կոալիցիա ստեղծելու հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը