ՌԴ–ն 3–րդ զանգվածային ավիահարվածն է հասցրել Սիրիայում ահաբեկիչների դիրքերին (տեսանյութ)
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիացիան 3–րդ զանգվածային ավիահարվածն է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ «RT»–ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ ԳՇ ՌՈՒ գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։
Նա ընդգծել է, որ Հալեպում և Իդլիբում12 թևավոր հրթիռներով ռմբակոծվել են ԻՊ–ի հրամանատարական շտաբները, պայթուցիկների պատրաստման գործարանները և շտաբ–բնակարանները։
Հեռահար ռմբակոծման Տու-22Մ3–ներով էլ Ռաքքայում և Դեր Զորում ավիահարվածներ են հասցվել ահաբեկիչների նավթավերամշակման 6 օբյեկտների, զինամթերքների պահեստներին և ականանետերի պատրաստման գործարաններին։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ–ն Սիրիայում ահաբեկիչների 500 բենզատար էր ոչնչացրել։
ՌԴ–ն 3–րդ զանգվածային ավիահարվածն է հասցրել Սիրիայում ահաբեկիչների դիրքերին (տեսանյութ)
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիացիան 3–րդ զանգվածային ավիահարվածն է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ «RT»–ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ ԳՇ ՌՈՒ գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։
Նա ընդգծել է, որ Հալեպում և Իդլիբում 12 թևավոր հրթիռներով ռմբակոծվել են ԻՊ–ի հրամանատարական շտաբները, պայթուցիկների պատրաստման գործարանները և շտաբ–բնակարանները։

7or.am