Աշխարհ

19.11.2015 19:32


Ռադայում կրկին թեժ է. ուղիղ եթերում պատգամավորը ոտքով հարվածել է վարչության պետին (տեսանյութ)

Ռադայում կրկին թեժ է. ուղիղ եթերում պատգամավորը ոտքով հարվածել է վարչության պետին (տեսանյութ)

Ուկրաինայի Ռադայում այսօր կրկին կրքեր են բորբոքվել։ Հակակոռուպցիոն հանձնաժողովի նիստի ժամանակ, որն ուղիղ եթերով հեռարձակում էին ուկրաինական որոշ հեռուստաալիքներ, վեճ է տեղի ունեցել «Укроп» միջխմբակցային միության անդամ Վլադիմիր Պարասյուկի և Ուկրաինայի անվտանգության խորհրդի՝ կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վասիլի Պիսնիի միջև։

«112 Украина» հեռուստաալիքը հայտնում է, որ Պարասյուկն ու նիստի որոշ այլ մասնակիցներ Պիսնիին մեղադրել են կոռուպցիայի, մասնավորապես՝ Լվովի շրջանում մաքսանենգությանը «տանիք» կանգնելու հարցում։

Իր հերթին Պիսնին հայտարարել է, որ Մայդանի համար ավելին է արել, քան Պարասյուկը։ Այս խոսքերը բորբոքել են պատգամավորին, ով չզսպելով իր զգացմունքները՝ տեղից վեր է թռել, հարձակվել ԱԽ ներկայացուցչի վրա և ոտքով հարվածել նրան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը