Ֆրանսիայում հայտարարված արտակարգ դրությունը 3 ամսով կերկարացվի
«Le Monde»-ի տեղեկացմամբ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) հաստատել է երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը 3 ամսով երկարացնելը: Օրինագիծն ուրբաթ կներկայացվի Սենատի՝ վերին պալատի քննարկմանը:
Հիշեցնենք՝ Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո համապատասխան օրինագծի քննարկումը նախաձեռնել էր կառավարությունը։ Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է անվտանգության ուժերի լիազորությունների ընդլայնում:
Ասվում է նաև, որ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համարքաղաքների փողոցներում կհերթապահի 3000 զինվորական՝ 100 հազ ոստիկանի հետ։ Վերահսկվում են նաև սահմաններն ու ավիատրանսպորտը։
Ֆրանսիայում հայտարարված արտակարգ դրությունը 3 ամսով կերկարացվի
«Le Monde»-ի տեղեկացմամբ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) հաստատել է երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը 3 ամսով երկարացնելը: Օրինագիծն ուրբաթ կներկայացվի Սենատի՝ վերին պալատի քննարկմանը:
Հիշեցնենք՝ Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո համապատասխան օրինագծի քննարկումը նախաձեռնել էր կառավարությունը։ Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է անվտանգության ուժերի լիազորությունների ընդլայնում:
Ասվում է նաև, որ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար քաղաքների փողոցներում կհերթապահի 3000 զինվորական՝ 100 հազ ոստիկանի հետ։ Վերահսկվում են նաև սահմաններն ու ավիատրանսպորտը։
7or.am