ԵՄ հետ նոր համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի սկզբին
ՀՀ–ն և ԵՄ-ն բանակցում են նորշրջանակայինհամաձայնագիրստորագրելուշուրջ։ Այս մասին ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան ՊյոտրՍվիտալսկին։
Խոսելով Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման փաստաթղթի մասին՝ նա նշել է, որ Հայաստանը 2 զուգահեռ գործընթացների մեջ է:
Շրջանակային համաձայնագրից բացի՝ քննարկվում են նաև նոր հարևանության քաղաքականության առաջնահերթությունները:
–Ըստ մեզ՝ նախ պետքէիրականացնելնորհարևանությանքաղաքականությանշրջանակայինհամաձայնագիրը, որի բոլորնախանշաններըկան, որըկստորագրվիարդեն այստարվադեկտեմբերիսկզբինԲրյուսելում,–ասել է նա՝ հավելելով, որ մնացած հարցերը կքննարկվեն դրանից հետո.
–Երկուգործընթաց կա՝ իրավական և քաղաքական, ու, կարծումեմ, դրանքզուգահեռկընթանան: Ենթադրում եմ, որ շրջանակայինպայմանագրիայդհատվածըկլինիբավականուժեղ, իսկ այնմասը, որըվերաբերումէրառևտրին, ավելիթույլկլինի, քաննախորդպայմանագրում էր:
Շրջանակային համաձայնագիրը նաև ներառում է նոր տարրեր՝ անվտանգության ոլորտում համագործակցության առումով:
ԵՄ հետ նոր համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի սկզբին
ՀՀ–ն և ԵՄ-ն բանակցում են նոր շրջանակային համաձայնագիր ստորագրելու շուրջ։ Այս մասին ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Խոսելով Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման փաստաթղթի մասին՝ նա նշել է, որ Հայաստանը 2 զուգահեռ գործընթացների մեջ է:
Շրջանակային համաձայնագրից բացի՝ քննարկվում են նաև նոր հարևանության քաղաքականության առաջնահերթությունները:
–Ըստ մեզ՝ նախ պետք է իրականացնել նոր հարևանության քաղաքականության շրջանակային համաձայնագիրը, որի բոլոր նախանշանները կան, որը կստորագրվի արդեն այս տարվա դեկտեմբերի սկզբին Բրյուսելում,–ասել է նա՝ հավելելով, որ մնացած հարցերը կքննարկվեն դրանից հետո.
–Երկու գործընթաց կա՝ իրավական և քաղաքական, ու, կարծում եմ, դրանք զուգահեռ կընթանան: Ենթադրում եմ, որ շրջանակային պայմանագրի այդ հատվածը կլինի բավական ուժեղ, իսկ այն մասը, որը վերաբերում էր առևտրին, ավելի թույլ կլինի, քան նախորդ պայմանագրում էր:
Շրջանակային համաձայնագիրը նաև ներառում է նոր տարրեր՝ անվտանգության ոլորտում համագործակցության առումով:
7or.am