Եվրահանձնաժողովի ղեկավարը հանդես է եկել ԵՄ բանակի ստեղծման կոչով
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերը հանդես է եկել Եվրամիության սեփական բանակի ստեղծման կոչով։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։
«Ես ասում էի, որ կողմ եմ եվրոպական բանակին, սակայն քննադատության ենթարկվեցի։ Այժմ դա ակներև է. մենք պետք է մեծ ներդրումներ անենք իրական եվրոպական պաշտպանական քաղաքականություն ստեղծելու համար»,–հայտարարել է Յունկերը։
Ըստ նրա՝ չնայած եվրոպական ոչ մեծ բյուջեին՝ հարկավոր է լծվել երկարաժամկետ այդ նպատակի իրագործմանը, ինչը հնարավոր է ազգային բյուջեների միջոցով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը բացառում է Փարիզի ահաբեկչութունների կապակցությամբ Շենգենյան համաձայնագրի չեղարկումը։

7or.am