Աշխարհ

19.11.2015 16:01


Օբաման Ասադի հրաժարականը պարտադիր է համարում ԻՊ–ին հաղթելու հարցում

Օբաման Ասադի հրաժարականը պարտադիր է համարում ԻՊ–ին հաղթելու հարցում

«Իսլամական պետության» ահաբեկիչները չեն կարող վերջնականապես ոչնչացվել, քանի դեռ Սիրիայի իշխանության ղեկին Բաշար Ասադն է։ «Reuters»–ը գրում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Նա նաև ընդգծել է, որ ահաբեկչությունը Սիրիայում չի հաղթահարվի, քանի դեռ երկրի վիճակը քաղաքական կարգավորում չի ստացել, ինչն էլ անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ Ասադն է ղեկավարում երկիրը։

Հիշեցնենք, որ Ասադն էլ հարցազրույցում ընդգծել էր՝ պատրաստ է քննարկել իր հրաժարականի հարցն ահաբեկիչների նկատմամբ հաղթանակ տոնելուց 2 տարի անց միայն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը