Լրահոս

21.11.2009 16:23

Սուրեն Սուրենյանցը Նիկոլ Փաշինյանի մասին

Սուրեն Սուրենյանցը Նիկոլ Փաշինյանի մասին

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը լրագրողներին ասել է, որ պատրանքներ չունի, թե Հայաստանի արդարադատության համակարգը միանգամից դարձել է ժողովրդավարական։ Այդ պատճառով նա 3 ենթադրություն ունի՝ ինչու վարչական դատարանը բավարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ ոստիկանության, որի շնորհիվ նա թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցվելու հնարավորություն ստացավ։

-Կա՛մ իշխանությունը որոշել է քաղաքական կամք դրսևորել, ինչը շատ քիչ հավանական եմ համարում, կա՛մ նախապատրաստել է նոր սցենար, և Փաշինյանի մասնակցությունն ընտրություններին կխոչընդոտվի այլ էտապներում։ Եվ կա երրորդ տարբերակը՝ գուցե իշխանությունն արտաքին գործոնների պատճառով անելանելի վիճակում է և առայժմ վերջնական որոշում չի կայացրել ու սպասում է իրադարձությունների զարգացմանը,- իր ենթադրություններն է ներկայացրել Ս. Սուրենյանցը։

Նա ավելացրել է, որ, այնուամենայնիվ, դրական էր վարչական դատարանի այդ  որոշումը, և ընդդիմությունն ամեն ինչ պետք է անի թիվ 10 ընտրատարածքում քաղաքական պայքար իրականացնելու և քաղաքական գործընթացի արդյունքում հաղթանակ ապահովելու համար։

-Բայց իլյուզիաներ, թե իշխանությունները դեմոկրատական փոփոխությունների են գնում վարչական դատարանի միայն երեկվա որոշմամբ, ես չունեմ։ Դա իշխանությունը պետք է կոմպլեքս քայլերով ապացուցի։ Եթե 10-րդ ընտրատարածքում իշխանությունը կարողանա ազատ մրցակցության միջավայր ստեղծել, առաջին ողջունողներից մեկը կլինեմ ես՝ անկախ նրանից՝ թեկնածուներից ով կտիրանա մանդատին։ Բայց ես առայժմ նման մթնոլորտ չեմ տեսնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։