Վերադարձվել է հայ զինվորը, ով հատել էր ղարաբաղաադրբեջանական շփման գիծը
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո վերադարձվել է հայ զինվորը, ով ընթացիկ տարվա մարտի 22-ին հատել էր ղարաբաղաադրբեջանական շփման գիծը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը նշել է, որ ռազմագերու վերադարձը տեղի է ունեցել շփման գծում՝ Բաշ Քարվյանդ գյուղի մոտակայքում։
«Ազատազրկման ընթացքում ԿԽՄԿ-ն պարբերաբար այցելել է ռազմագերուն՝ դիտարկելու կալանավորման պայմանները, նրա հետ վերաբերմունքը և ապահովելու կապն ընտանիքի հետ: Գործելով որպես չեզոք միջնորդ և իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է այս գործողությանն Ադրբեջանի իշխանությունների՝ վերադարձի որոշման հիման վրա և լիարժեք համագործակցելով բոլոր կողմերի հետ»,-ասել է Է. Մուսայելյանը և հավելել, որ մինչև վերադարձը ռազմագերին հավաստիացրել էր ԿԽՄԿ աշխատակիցներին, որ վերադառնում է իր հոժար կամքով։

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։