Փարիզյան գրոհների կազմակերպչից հրաժարվել է սեփական ընտանիքը
Փարիզյան ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդի ընտանիքը հայտարարել է, որ ուրախ կլիներ նրա մահվան համար։ Այս մասին գրում է «pravda.ru»–ն։
Ահաբեկչի՝ Մարոկկոյում ապրող հարազատներն այս տարվա մարտին տեղեկություն էին ստացել, որ Աբաուդը զոհվել է Սիրիայում՝ կռվելով ԻՊ շարքերում։
«Հուսով ենք՝ Աբդելհամիդն իսկապես մահացած է»,–ասել էր նրա ավագ քույր Յասմինան։
«The New York Times»–ի փոխանցմամբ՝ գրոհայինի հարազատները վշտացել և զարմացել են՝ իմանալով, որ Աբդելհամիդը ժամանել է Ֆրանսիա։
«Ես այլևս չեմ կարող այս ամենը հանդուրժել։ Ես դեղերով եմ ապրում։ Իմ որդին խայտառակեց իր ընտանիքը. նա ոչնչացրեց այն։ Ես այլևս չեմ ուզում տեսնել նրան»,–ասել է նրա հայր Օմարը։
Նշվում է, որ ներկայումս ահաբեկչի սնանկացած ընտանիքը Մարոկկոյում հազիվ է գոյատևում և մտածում է վաճառել ունեցած ողջ գույքը։ Հանցագործ որդին նրանց չի օգնում և որևէ կապ չի հաստատում մերձավորների հետ։
Հիշեցնենք՝Փարիզի Սեն–Դենի արվարձանում այսօր ավարտվել է ոստիկանական հատուկ գործողությունը, որի շրջանակներում իրավապահները փորձում էին բռնել Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչին։ Սակայն դեռ հայտնի չէ՝ սպանվածների կամ ձերբակալվածների թվո՞ւմ է արդյոք Աբդելհամիդ Աբաուդը։
Փարիզյան գրոհների կազմակերպչից հրաժարվել է սեփական ընտանիքը
Փարիզյան ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդի ընտանիքը հայտարարել է, որ ուրախ կլիներ նրա մահվան համար։ Այս մասին գրում է «pravda.ru»–ն։
Ահաբեկչի՝ Մարոկկոյում ապրող հարազատներն այս տարվա մարտին տեղեկություն էին ստացել, որ Աբաուդը զոհվել է Սիրիայում՝ կռվելով ԻՊ շարքերում։
«Հուսով ենք՝ Աբդելհամիդն իսկապես մահացած է»,–ասել էր նրա ավագ քույր Յասմինան։
«The New York Times»–ի փոխանցմամբ՝ գրոհայինի հարազատները վշտացել և զարմացել են՝ իմանալով, որ Աբդելհամիդը ժամանել է Ֆրանսիա։
«Ես այլևս չեմ կարող այս ամենը հանդուրժել։ Ես դեղերով եմ ապրում։ Իմ որդին խայտառակեց իր ընտանիքը. նա ոչնչացրեց այն։ Ես այլևս չեմ ուզում տեսնել նրան»,–ասել է նրա հայր Օմարը։
Նշվում է, որ ներկայումս ահաբեկչի սնանկացած ընտանիքը Մարոկկոյում հազիվ է գոյատևում և մտածում է վաճառել ունեցած ողջ գույքը։ Հանցագործ որդին նրանց չի օգնում և որևէ կապ չի հաստատում մերձավորների հետ։
Հիշեցնենք՝ Փարիզի Սեն–Դենի արվարձանում այսօր ավարտվել է ոստիկանական հատուկ գործողությունը, որի շրջանակներում իրավապահները փորձում էին բռնել Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչին։ Սակայն դեռ հայտնի չէ՝ սպանվածների կամ ձերբակալվածների թվո՞ւմ է արդյոք Աբդելհամիդ Աբաուդը։
7or.am