Ֆրանսիան պատրաստ է ընդունել արվեստի գործեր, որոնց սպառնում է ԻՊ–ն
Ֆրանսիան պատրաստ է իր տարածքում տեղակայել արվեստի այնպիսի գործեր, որոնց գոյությանը սպառնում է «Իսլամական պետությունը»։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այս մասին ՅՈՒՆԵՍԿՕ–ի փարիզյան շտաբ–բնակարանում հայտարարել է այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝միջազգային կազմակերպության գլխավոր կոնֆերանսի շրջանակներում։
Օլանդի խոսքերով՝ սովորաբար ապաստան է տրվում միայն մարդկանց, բայց այն կարող է ընդլայնվել՝ ընդգրկելով մարդկության մշակութային սեփականությունը։
Ֆրանսիացի առաջնորդը հայտնել է, որ համապատասխան օրինագիծը Մշակույթի նախարարությունը կներկայացնի խորհրդարանի դիտարկմանը։
Ֆրանսիան պատրաստ է ընդունել արվեստի գործեր, որոնց սպառնում է ԻՊ–ն
Ֆրանսիան պատրաստ է իր տարածքում տեղակայել արվեստի այնպիսի գործեր, որոնց գոյությանը սպառնում է «Իսլամական պետությունը»։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ այս մասին ՅՈՒՆԵՍԿՕ–ի փարիզյան շտաբ–բնակարանում հայտարարել է այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ միջազգային կազմակերպության գլխավոր կոնֆերանսի շրջանակներում։

7or.am