Աշխարհ

18.11.2015 15:31


Լիբանանը չի բացառում ռազմական օգնության հարցով ՌԴ–ին դիմելը

Լիբանանը չի բացառում ռազմական օգնության հարցով ՌԴ–ին դիմելը

Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը հայտարարել է, որ իր երկիրը կարող է ահաբեկչության դեմ պայքարում ռազմական օգնության հարցով դիմել Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է «rbc.ru»–ն։

Արտաքին գերատեսչության ղեկավարն այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում։ Վերջինն էլ հստակեցրել է, որ այդպիսի դիմում ռուսական կողմը դեռ չի ստացել։

«Ռուսաստանը միանգամայն հարգում է Լիբանանի սուվերեն իրավունքն իր անվտանգությունն առավել արդյունավետ միջոցներով ապահովելու հարցում»,–հավելել է Լավրովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը