Աշխարհ

18.11.2015 19:26


Հունաստանը մտադիր է հարկել գինին

Հունաստանը մտադիր է հարկել գինին

Հունաստանի կառավարությունը մտադիր է հարկել գինին՝ յուրաքանչյուր շշի դիմաց սահմանելով 30 եվրացենտ։ Հարկը կմտցվի մասնավոր կրթության համար գործող 23% ԱԱՀ–ի փոխարեն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ Հունաստանի ֆինանսների նախարար Էվքլիդես Ցաքալոթոսին հղումով։

«Կա հարկման 2–3 առաջարկ։ Ինչպես գիտեք՝ Հունաստանի գինիներն օգտագործելու համար հատուկ հարկեր սահմանված չեն։ Եթե դուք սիրում եք գինի, մի՛ անհանգստացեք։ Խոսքը 30 եվրացենտի մասին է մեկ շշի համար։ Կարծում եմ՝ դա շատ չի ազդի սպիտակ և կարմիր գինու կիրառության վրա»,–ասել է Ցաքալոթոսը։

Հիշեցվում է, որ ամռանը Հունաստանի կառավարությունը 23% ԱԱՀ էր սահմանել մասնավոր կրթության՝ դպրոցների, արտասահմանյան լեզուների և ինֆորմատիկայի ուսուցման համար, որն առաջացրել էր բնակչության զանգվածային բողոքը։ Դրանից հետո իշխանությունները խոստացան փոխարինել ԱԱՀ–ն այլ հարկերով։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ընտրություններից հետո Հունաստանը պետք է 24,7 մլրդ եվրոյի հարկ վճարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը