Իրեն պայթեցրած շահիդուհի, վիրավոր ոստիկաններ, փախած ահաբեկիչ. ավարտվել է Սեն–Դենիի հատուկ գործողությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Փարիզի Սեն–Դենի արվարձանում ավարտվել է ոստիկանական հատուկ գործողությունը, որի շրջանակներում իրավապահները փորձում էին բռնել Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդին։ Իրավապահները շրջափակել էին այն տունը, որտեղ ապրում էր գրոհայինը։
«France info» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ներկայումս ձերբակալված է շրջափակված տան վերջին կասկածյալը։ «RTL»–ն էլ հայտնում է, որ հանցագործներից մեկին հաջողվել է թաքնվել, և նրան դեռ հետապնդում են։
Նշվում է, որ հատուկ գործողության ընթացքում, որին մասնակցում էին ОМОН RAID–ը և մոտ հարյուր զինվորական, նախնական տվյալներով՝ սպանվել է 2–3 ահաբեկիչ, որոնցից մեկն իրեն պայթեցրած շահիդուհի է։ Տուժել է նաև 4 ոստիկան։ Ֆրանսիական դատախազությունը հայտնում է 7 ձերբակալվածի մասին։ Նրանց թվում է նաև տանտերը, որն ապաստան էր տվել Բելգիայից եկած ահաբեկիչներին։ Նա ասել է, որ պարզապես օգնել է ընկերոջը՝ չիմանալով, թե ովքեր են բնակվելու տանը։
Ներկայումս, սակայն, հայտնի չէ՝ սպանվածների կամ ձերբակալվածների թվո՞ւմ է արդյոք Աբդուլհամիդ Աբաուդը։

7or.am