«Anonymous»–ի ցանցահեններն առաջին կիբերհարվածներն են հասցրել ԻԼԻՊ–ին
«Anonymous»–ի ցանցահենները «Թվիթթերի» ավելի քան 5500 օգտահաշիվ են կոտրել, որոնք պատկանում էին ԻԼԻՊ խմբավորմանը։
Այս մասին, «vesti»–ի փոխանցմամբ, հաղորդվում է կազմակերպության թվիթթերյան էջում։
Ցանցահենները վստահեցնում են, որ արգելափկվել են այն օգտահաշիվները, որոնց միջոցով հավաքագրում էր իրականացվում ահաբեկիչների շարքերը համալրելու համար։
Հաշվի առնելով ցանցահենների այդ խմբի նախկին հաջողությունները և այն, թե որքան կարևոր էին զինյալների համար կոտրված կայքերը, սոցկայքերի օգտահաշիվներն ու էլփոստը՝ հայտարարված կիբերպատերազմը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ահաբեկչական խմբավորման համար։
Ավելի վաղ «Anonymous»–ը տեսաուղերձ էր հրապարակել, որում խոստացել էր ուժեղացնել ԻԼԻՊ–ի դեմ պայքարը՝ ի պատասխան Փարիզի գրոհների։ Գայ Ֆոքսի դիմակով ցանցահենը հայտարարել էր, որ փարիզյան ահաբեկչություններն անպատասխան չեն մնալու, և ԻԼԻՊ–ին սպառնացել էր կիբերհարձակումներով։

7or.am