Ֆրանսիայի նախկին վարչապետն Օլանդին կոչ է արել չեղարկել հակառուսական պատժամիջոցները
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը դիմել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ առաջարկելով չեղյալ հայտարարել ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ֆրանսիան ռազմավարություն չունի ԻԼԻՊ–ի ահաբեկիչների դեմ պայքարում։ Ըստ Ֆիյոնի՝ իր երկրի հիմնական սխալը Ռուսաստանի հետ ռազմական միությունից հրաժարվելն է։
Նախկին վարչապետը նաև կոչ է արել նախագահին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում համագործակցել ՌԴ, Իրանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 14–ին ԵՄ–ն որոշում ընդունեց երկարացնել հակառուսական պատժամիջոցները ևս կես տարով։ Սահմանափակումները վերաբերում են «սև ցուցակի» 149 ֆիզիկական, 37 իրավաբանական անձի մինչև 2016թ. մարտի 15–ը։

7or.am