Արամ Կարապետյան. «Ես 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցելու եմ ի՛նք–նո՛ւ–րո՛ւյն»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել է, թե 2010թ. աշունը մյուսներից տարբերվում է, որովհետև սկսվել է մի գործընթաց, որը լուրջ փոփոխությունների է հանգեցնելու սոցիալական խնդիրներով պայմանավորված հեղափոխությամբ կամ կերպափոխման ճանապարհով, երբ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար իշխաննությունն ինքը ելքեր կգտնի։ Նա այդ իրադարձությունները հիմնականում պայմանավորել է արտաքին աշախահում տեղի ունեցող փոփոխություններով, մասնավորապես, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությամբ, որը Հայասատանի գործարար ընտրանու հետ «բազմաթիվ տնտեսական կապեր ուներ»։
-Իշխանությունը ոչ միայն ուժեղ է նրանով, որ գալիս փայտերով խփում է ընդդիմության գլխին և տանում է բանտ, այլ իշխանությունը ուժեղ է լինում իր ֆինանսական, գեոքաղաքական ռեսուրսներով։ Երբ գեոքաղաքական ռեսուրսների մեջ կորուստներ է ունենում, թուլանում է, չէ՞։ Դրա համար էլ կապում ենք Լուժկովի, Ռուսաստանի հետ։ Ի՞նչ մի նոր բան եմ ասում, որ՝ սաղ գեոքաղաքական դաշտը (կներեք խոսքիս համար) ասում է, որ Հայաստանի «պապան» Ռուսաստանն է, ոնց կասի, այնպես էլ կանենք,-հայտարարել է Արամ Կարապետյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանում քաղաքական դաշտն ավելի ընդդիմադիր է դառնում, և ինքը մասնակցելու է յուրաքանչյուր ընդդիմադիր գործողության՝ լինի դա ՀԱԿ-ի, «Ժառանգության», թե «Դաշնակցության» հետ։
-Հայաստանում ընտրություններով ոչ մի բան չի փոխվելու, եկանք հասանք հերթական ընտրություններին՝ միևնույնն է, ստիպված ենք լինելու այդ ընտրություններից հետո հեղափոխական ճանապարհով գնալ։ Բոլոր ընտրություններին պատրաստվում եմ մասնակցել, և մասնակցությունը լինելու է միայն նրա համար, որպեսզի պահն օգտագործելով՝ իրավիճակ փոխվի հետագայում, որովհետև բոլոր նարնջագույն հեղափոխությունները նախկին խորհրդային տարածքում եղել են ընտրություններից հետո,-նշել է նա։
Այն հարցին, թե եթե Լևոն Տեր Պետրոսյանը մասնակցի 2013թ. ընտրություններին, ինքը կկանգնի՞ նրա կողքին, պատասխանել է.
-2013թ. նախագահական ընտրություններին մասնակցելու եմ ի՛նք-նո՛ւ-րո՛ւյն։

7or.am