«Air France»–ի 2 ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել
«Air France» ավիաընկերության 2 ինքնաթիռ արտակարգ վայրէջք է կատարել։ Այս մասին հայտնում է «rg.ru»–ն՝ արևմտյան ԶԼՄ–ին հղումով։
Նրանցից մեկը՝ A-380–ը, Լոս Անջելեսից Ֆրանսիա էր թռչում։ Ինքնաթիռում 497 ուղևոր կար։ Երբ հաղորդագրություն է ստացվել օդանավում ռումբի առկայության մասին, այն վայրէջք է կատարել ամերիկյան Յուտա նահանգի Սոլթ ԼեյքՍիթիում։
Երկրորդ ինքնաթիռը՝ «Boeing 777»–ը, որը Վաշինգթոնից Փարիզ էր մեկնում, արտակարգ վայրէջք է կատարել կանադական Հալիֆաքսում, իսկ թե ինչ պատճառով, չի հաղորդվում։ «Boeing 777»–ում 298 ուղևոր կար։
Հայտնի է, որ երկու օդանավն էլ բարեհաջող վայրէջք է կատարել. ուղևորները տարհանվել են։ Ներկայումս ստուգվում են սպառնալիքի նախազգուշացումները։

7or.am