Աշխարհ

18.11.2015 10:55


Հաստատվել է այն ծայրահեղականի ինքնությունը, որը ստանձնել էր Փարիզի գրոհների պատասխանատվությունը

Հաստատվել է այն ծայրահեղականի ինքնությունը, որը ստանձնել էր Փարիզի գրոհների պատասխանատվությունը

Փորձագետներն ուսումնասիրել են այն ձայնագրությունը, որտեղ նշվում էր, որ նոյեմբերի 13–ին Փարիզում իրականացված գրոհների պատասխանատվությունն ԻՊ–ինն է։ Հաստատվել է հաղորդագրության հեղինակի ինքնությունը. նա Թուլուզ քաղաքի 36–ամյա բնակիչ, ֆրանսիացի Ֆաբիեն Քլենն է։

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ 2000–ականների սկզբներին Քլենն իր եղբոր հետ տարվել էր ծայրահեղական գաղափարներով։ Ֆաբիենն անգամ 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել կամավորներ հավաքագրելու մեղադրանքով, որոնք մեկնելու էին Իրաք՝ մասնակցելու ռազմական գործողություններին։

Բանտից դուրս գալուց հետո նա մեկնել է Սիրիա, որտեղ միացել է «Իսլամական պետությանը» և դարձել թուլուզյան հրաձիգ Մուհամմեդ Մերայի մոտ ընկերը։ Վերջինը 2012–ի մարտին երկու անգամ հարձակվել էր ֆրանսիացի զինվորականների վրա, մեկ անգամ էլ գրոհել եվրոպական դպրոցը։ Այդ ահաբեկչությունների հետևանքով 7 մարդ էր զոհվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը