Աշխարհ

18.11.2015 10:02


Ֆրանսիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին

Ֆրանսիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան–Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ ֆրանսիական ինքնաթիռները նոր ավիահարվածներ են հասցրել սիրիական Ռաքքայում «Իսլամական պետության» դիրքերին։ Այս մասին հայտնում է «gazeta»–ն՝ «BFMTV»–ին հղումով։

Նախարարի խոսքերով՝ գործողությանը մասնակցել է 10 կործանիչ։ Լե Դրիանն ընդգծել է, որ առաջիկայում ահաբեկիչների դիրքերի ռմբակոծություններն ավելի հաճախակի կդառնան։

Նշվում է նաև, որ «Շառլ դե Գոլ» ավիակիրն այսօր կշարժվի Միջերկրական ծովի արևելք՝ շարունակելու առանձին թիրախների հասցվող ավիահարվածները Ռաքքայում և Դեյր–էզ–Զորում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը