Ասադը Պուտինին անվանել է «քրիստոնեական քաղաքակրթության միակ պաշտպան»
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրանսիական «Valeurs Actuelles» տնտեսական ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քրիստոնեական քաղաքակրթության միակ պաշտպանն է։
«Երբ ես նայում եմ մեր աշխարհի ներկա վիճակին, հասկանում եմ, որ Պուտինը քրիստոնեական քաղաքակրթության միակ պաշտպանն է, որի վրա մենք կարող ենք հույս դնել»,–ասել է Ասադը։
Ավելի վաղ էլ «Financial Times»–ը գրել էր, որ արևմտյան առաջնորդները ստիպված էին խոստովանել, որ Սիրիայում խաղաղության տանող ճանապարհն անցնում է Մոսկվայով, դրա համար էլ վերջին 12 ամսվա ընթացքում ՌԴ նախագահ Պուտինը «դիվանագիտական վտարանդուց» վերածվել է մի մարդու, որն ունակ է լուծել առկա խնդիրները։
«Valeurs Actuelles»–ին Ասադը նաև հայտնել է, որ Սիրիայի նախագահի պաշտոնից իր հեռանալը կախված է բացառապես ժողովրդի կամքից և սիրիական խորհրդարանից։
«Նրանք, ովքեր ցանկանում են ոչնչացնել Սիրիան, ավելի շատ ուզում են վերացնել տարածաշրջանում միակ աշխարհիկ պետությունը»,– հավելել է Ասադը։

7or.am