Աշխարհ

18.11.2015 00:25


Տուլայում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսն ընթանալիս է եղել 117 կմ/ժ արագությամբ

Տուլայում վթարի ենթարկված Մոսկվա-Երևան ավտոբուսն ընթանալիս է եղել 117 կմ/ժ արագությամբ

ՌԴ ոստիկանությունը հրապարակել է Տուլայում Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարի պատճառը։ Հիմնական վարկածն ավտոբուսի 44-ամյա վարորդ Գառնիկ Հարությունյանի կողմից արագության գերազանցումն է՝ անուշադրության հետևանքով: Այս մասին հայտնում է Interfax-ը։

Քննիչների նախնական տվյալներով՝ ավտոբուսն ընթացել է 117 կմ/ժ արագությամբ, այն դեպքում, երբ ճանապարհի այդ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը սահմանված է 70 կմ/ժ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Higer ավտոբուսի վթարի հետևանքով 59 ուղևորներից 9-ը զոհվել էր, 30-ը՝ տուժել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը