Լավրովը քննադատել է ԱՄՆ–ին երկակի խաղ խաղալու համար
ՌԴ արտաքին գործերի նախարար ՍերգեյԼավրովը քննադատել է ԱՄՆ–ին և կոալիցիային՝ ընդգծելով, որ նրանք ավիահարվածներչենհասցնում ԻՊ այն խմբերին, որոնք կարողենվնասելՍիրիայինախագահԲաշարալ-Ասադիբանակին:Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
Լավրովը նշել է, որ չնայած ԱՄՆ-ը և նրա ստեղծած կոալիցիան հայտարարում են, թե իրենց խնդիրը զուտ ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարն է, և ռազմական գործողություն չեն իրականացնելու Սիրիայի բանակի դեմ, բայց նրանց հասցրած հարվածները և դրանց վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել՝ դրանք ընտրողաբար են արվել:
«Որպես կանոն՝ չենհարվածել ԻՊայնստորաբաժանումներին, որոնքկարողէինլրջորենվնասելսիրիականբանակին,-ասել է Լավրովը,–դաբավականինվտանգավորուերկակիխաղէ, որըպատկերացումչիտալիսայնմասին, թեինչէուզումԱՄՆ-ը»:
Լավրովը քննադատել է ԱՄՆ–ին երկակի խաղ խաղալու համար
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է ԱՄՆ–ին և կոալիցիային՝ ընդգծելով, որ նրանք ավիահարվածներ չեն հասցնում ԻՊ այն խմբերին, որոնք կարող են վնասել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակին: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
Լավրովը նշել է, որ չնայած ԱՄՆ-ը և նրա ստեղծած կոալիցիան հայտարարում են, թե իրենց խնդիրը զուտ ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարն է, և ռազմական գործողություն չեն իրականացնելու Սիրիայի բանակի դեմ, բայց նրանց հասցրած հարվածները և դրանց վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել՝ դրանք ընտրողաբար են արվել:
«Որպես կանոն՝ չեն հարվածել ԻՊ այն ստորաբաժանումներին, որոնք կարող էին լրջորեն վնասել սիրիական բանակին,-ասել է Լավրովը,–դա բավականին վտանգավոր ու երկակի խաղ է, որը պատկերացում չի տալիս այն մասին, թե ինչ է ուզում ԱՄՆ-ը»:
7or.am