Աշխարհ

17.11.2015 23:38


Գերմանիա-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել է ահաբեկչության վտանգի պատճառով

Գերմանիա-Հոլանդիա ֆուտբոլային հանդիպումը չեղարկվել է ահաբեկչության վտանգի պատճառով

Գերմանիայի Հանովեր քաղաքում նոյեմբերի 17-ին նախանշված էր Գերմանիայի և Հոլանդիայի հավաքականների ընկերական խաղը, սակայն այն չեղարկվել է հանդիպումից ժամեր առաջ։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն:

Չեղարկման պատճառն ահաբեկչության վտանգն է եղել. ոստիկանները կասկածելի առարկա են գտել «ԱԴՎ Արենա» մարզադաշտում:

Անմիջապես փակվել են դեպի մարզադաշտ տանող բոլոր ճանապարհները, մարդիկ տարհանվել են:

Ի դեպ, նախատեսված էր, որ Գերմանիա-Հոլանդիա հանդիպմանը պետք է ներկա գտնվեր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ահաբեկչության վտանգի պատճառով ավելի վաղ չեղարկվել էր նաև Բելգիա-Իսպանիա ընկերական հանդիպումը, որը պետք է կայանար նոյեմբերի 17-ին Բրյուսելում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզի «Սթադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ ահաբեկչություններ էին իրականացվել ՖրանսիաԳերմանիա ընկերական հանդիպման ժամանակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը