Հայաստանյան իշխանությունների նոր վախը՝ Արա Աբրահամյան
Իշխանություններին սպասարկող լրատվամիջոցները մի ընդհանրություն ունեն. իրենք փորձում են իրենց գործատուների վախերը «փաթաթել ժողովրդի վզին»: Այս օրերին կարելի է փաստել, որ իշխանությունները վախեցած են Արա Աբրահամյանի քաղաքական ծրագրերից, բայց փորձում են համոզել մեզ, թե ժողովուրդն է վախեցած Աբրահամյանից:
Լրատվական հոսքերի վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ իշխանությունները մինչև հիմա վախեցած էին Գագիկ Ծառուկյան ֆենոմենից, և տեսնելով Աբրահամյանի մեջ այդ նույն ֆենոմենի կրկնությունը՝ հիմա ամեն կերպ արդեն փորձում են պայքարել նրա դեմ: Ակնհայտ է, որ վախեցած են. ավելին՝ կարելի է ասել, որ իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ փետրվարյան իրադարձություններն իրենց համար կարող էին շատ ցավալի ավարտ ունենալ, իսկ նմանատիպ գործընթացների կրկնությունն իրենց համար ցանկալի չէ:
Սակայն փաստը մնում է փաստ, որ Աբրահամյանը մտնում է քաղաքական դաշտ, մտնում է նոր ծրագրերով, և վստահ եմ, որ մտնելու է փորձառու քաղաքական թիմով, իսկ եթե գումարենք սրան նաև այն, որ նա լուրջ կապեր ունի ՌԴ բարձրագույն իշխանության վերին ատյանների հետ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ ընկճախտի մեջ են իշխանությունները:
Վերջիններս հույս ունեին, որ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց և սահմանադրական հանրաքվեից հետո իրենք հանգիստ շունչ կքաշեն, սակայն քաղաքականությունն այնպիսի ոլորտ է, որտեղ վակուում չի լինում: Քանի կան ժողովրդի դժգոհությունը և ընդվզման պոտենցյալ, այնքան Հայաստանում հնարավոր կլինի լուրջ քաղաքական գործունեություն ծավալել և իշխանություններին մարտահրավեր նետել:

Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից