Աշխարհ

17.11.2015 17:05


Պեսկովը հստակեցրել է Պուտինի խոսքերն A321–ի ահաբեկչության հետ կապ ունեցողներին սպասվող պատժի մասին

Պեսկովը հստակեցրել է Պուտինի խոսքերն A321–ի ահաբեկչության հետ կապ ունեցողներին սպասվող պատժի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով այն մասին, որ A321 օդանավի ահաբեկչության հետ կապ ունեցողներին «պետք է գտնել երկրագնդի յուրաքանչյուր կետում և պատժել», նկատի է ունեցել նրանց ոչնչացնելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը հանձնարարել է մեր հատուկ ծառայություններին միջոցներ ձեռնարկել՝ պարզելու բոլորին, ովքեր կապ ունեն այդ հրեշավոր ահաբեկչական ակտի կազմակերպման հետ։ Նա հրահանգել է գտնել այդ մարդկանց ամբողջ աշխարհում՝ անկախ աշխարհագրությունից և ժամկետներից, ու ոչնչացնել բոլոր այդ մարդկանց»,–Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»–ը։

Նա նաև հայտնել է, որ հատուկ ծառայություններն արդեն անցել են հրամանի կատարմանը, սակայն այլ մանրամասներ բացահայտել հրաժարվել է։ Միաժամանակ, ընդգծել է, որ այլ պետությունների տարածքներում հատուկ գործողություններ իրականացնելու հարցը կկարգավորվի միջազգային նորմերի և սկզբունքների համապատասխան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը