iPhone–ի տերն «Apple»–ից 5 մլն դոլար է պահանջել իր սնանկացման համար
Վիլյամ Բ. Քոթթրել անունով ամերիկացին դատի է տվել «Apple» ընկերությանը։ Նա 5 մլն դոլար փոխհատուցում է պահանջել այն բանի համար, որ իր բջջային հեռախոսի ծախսերը կտրուկ ավելացել են iPhone–ում iOS 9 օպերացիոն համակարգ ներբեռնելուց հետո։
«Appleinsider»–ի փոխանցմամբ՝ պատճառը եղել է Wi-Fi–ին միանալու համար նախատեսված նոր՝ «օգնող» գործառույթը, որը հնարավորություն է տալիս բջջային կապով ավտոմատ կերպով Wi-Fi–ին միանալ այն դեպքում, եթե վերջինը վատ է գործում։ Սակայն շատ օգտատերեր չեն էլ իմացել այդ գործառույթի մասին և անակնկալի են եկել, երբ ամսվա վերջին պատկառելի հաշիվ են ստացել բջջային օպերատորներից։
Քոթթրելը պնդել է, որ «Apple»–ը միտումնավոր կերպով չի հայտնում իր օգտատերերին, թե այդ գործառույթից օգտվելու դեպքում ինչ չափի գումար են նրանք վճարելու։
Նշվում է, որ հոկտեմբերի վերջին էլ «Apple»–ի դեմնմանատիպ բողոք էին ներկայացրել Կալիֆոռնիայում բնակվող ամուսինները՝ պահանջելով փոխհատուցել իրենց ծախսերը, քանի որ նախապես չի տեղեկացրել վիճելի գործառույթից օգտվելու հետևանքների մասին։
iPhone–ի տերն «Apple»–ից 5 մլն դոլար է պահանջել իր սնանկացման համար
Վիլյամ Բ. Քոթթրել անունով ամերիկացին դատի է տվել «Apple» ընկերությանը։ Նա 5 մլն դոլար փոխհատուցում է պահանջել այն բանի համար, որ իր բջջային հեռախոսի ծախսերը կտրուկ ավելացել են iPhone–ում iOS 9 օպերացիոն համակարգ ներբեռնելուց հետո։
«Appleinsider»–ի փոխանցմամբ՝ պատճառը եղել է Wi-Fi–ին միանալու համար նախատեսված նոր՝ «օգնող» գործառույթը, որը հնարավորություն է տալիս բջջային կապով ավտոմատ կերպով Wi-Fi–ին միանալ այն դեպքում, եթե վերջինը վատ է գործում։ Սակայն շատ օգտատերեր չեն էլ իմացել այդ գործառույթի մասին և անակնկալի են եկել, երբ ամսվա վերջին պատկառելի հաշիվ են ստացել բջջային օպերատորներից։
Քոթթրելը պնդել է, որ «Apple»–ը միտումնավոր կերպով չի հայտնում իր օգտատերերին, թե այդ գործառույթից օգտվելու դեպքում ինչ չափի գումար են նրանք վճարելու։
Նշվում է, որ հոկտեմբերի վերջին էլ «Apple»–ի դեմ նմանատիպ բողոք էին ներկայացրել Կալիֆոռնիայում բնակվող ամուսինները՝ պահանջելով փոխհատուցել իրենց ծախսերը, քանի որ նախապես չի տեղեկացրել վիճելի գործառույթից օգտվելու հետևանքների մասին։
7or.am