Աշխարհ

17.11.2015 16:03


«Charlie Hebdo»–ն կրկին ծաղրանկար է հրապարակել. գնդակոծված ֆրանսիացին շամպայն է խմում (լուսանկար)

«Charlie Hebdo»–ն կրկին ծաղրանկար է հրապարակել. գնդակոծված ֆրանսիացին շամպայն է խմում (լուսանկար)

Ֆրանսիական «Charlie Hebdo» պարբերականը կրկին ծաղրանկար է հրապարակել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների թեմայով։

Այն տեղ է գտնելու ամսագրի առաջիկա համարի շապկին, որն արդեն հրապարակել է «BFMTV» հեռուստաալիքի կայքը և ֆրանսիական այլ լրատվամիջոցներ՝ «Twitter»–ում ծաղրանկարի հեղինակի՝ «Coco»–ի էջին հղումով։

Ծաղրանկարում պատկերված է պարող տղամարդ՝ հրազենային 6 վիրավորումով, ով շամպայն է խմում։ Իսկ նրա ծակված վերքերից շամպայնի շիթեր են հոսում։

Ծաղրանկարը մակագրված է. «Նրանց մոտ զենք կա, դե գնան նրանք գրողի ծո՛ցը. մենք ունենք շամպայն»։

Այս ծաղրանկարով համարը կհրատարակվի նոյեմբերի 18–ին։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ «Charlie Hebdo»–ն մեկ այլ ծաղրանկար էր ներկայացրել, որում պատկերված էին ուրվականներ՝ գլխարկներով և բագետներով։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը