Ադրբեջանցի օլիգարխի նավթային բիզնեսն ԻՊ հետ. 2 բեռնանավ ճանապարհվել է, երկուսն էլ բեռնվում է
Միջազգային մամուլում նոր տեղեկություններ են հայտնվել ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ համաձայնեցված նավթային բիզնեսի մասին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «ԱՐՄԵՆՊՐԵՍ»–ը, հայտնում է իսպանական «El Economista» թերթը` նշելով, որ նավթի մաքսանենգությունն ԻՊ եկամտի հիմնական աղբյուրն է:
Նշվում է, որ ԻՊ կողմից վերահսկվող Իրաքի եւ Սիրիայի տարածքների նավթահորերից օրական 1,5-2 մլն բարել նավթ է արդյունահանվում եւ թուրք միջնորդների միջոցով փոխադրվում համաշխարհային շուկա, ինչը Բաքու-Ջեյհան նավթատար խողովակաշարով Ադրբեջանից արտահանվող նավթից գրեթե երկու անգամ ավելի է, իսկ այդ առեւտրից ԻՊ ստացած եկամուտը կարող է համեմատվել ՕՊԵԿ-ի անդամ որոշ երկրների նավթային եկամուտների հետ:
ԻՊ-ն նավթը վաճառում է շուկայականից գրեթե երկու անգամ ցածր գնով: Միջազգային մամուլն ավելի վաղ եւս հայտնել էր Մուբարիզ Մանսիմովի ընկերությանը պատկանող բեռնանավերով ԻՊ նավթի փոխադրման մասին:
Իսպանական թերթը գրում է, որ միջնորդներըԻՊ նավթը Իրաքից եւ Սիրիայից փոխադրում են Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ, որտեղից էլ Մանսիմովի բեռնանավերն այն փոխադրում են համաշխարհային շուկա:
Ըստ թերթի՝ օրերս «Palmali Shipping & Agency» ընկերության կողմից վարձակալված, Մանսիմովին պատկանող երկու բեռնանավ Ջեյհան նավահանգստում բեռնվել է ԻՊ նավթով եւ ճանապարհվել, եւ եւս երկու նավ գտնվում է նավթով բեռնվելու գործընթացում:
Ադրբեջանցի օլիգարխի նավթային բիզնեսն ԻՊ հետ. 2 բեռնանավ ճանապարհվել է, երկուսն էլ բեռնվում է
Միջազգային մամուլում նոր տեղեկություններ են հայտնվել ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսիմովի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ համաձայնեցված նավթային բիզնեսի մասին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «ԱՐՄԵՆՊՐԵՍ»–ը, հայտնում է իսպանական «El Economista» թերթը` նշելով, որ նավթի մաքսանենգությունն ԻՊ եկամտի հիմնական աղբյուրն է:
Նշվում է, որ ԻՊ կողմից վերահսկվող Իրաքի եւ Սիրիայի տարածքների նավթահորերից օրական 1,5-2 մլն բարել նավթ է արդյունահանվում եւ թուրք միջնորդների միջոցով փոխադրվում համաշխարհային շուկա, ինչը Բաքու-Ջեյհան նավթատար խողովակաշարով Ադրբեջանից արտահանվող նավթից գրեթե երկու անգամ ավելի է, իսկ այդ առեւտրից ԻՊ ստացած եկամուտը կարող է համեմատվել ՕՊԵԿ-ի անդամ որոշ երկրների նավթային եկամուտների հետ:
ԻՊ-ն նավթը վաճառում է շուկայականից գրեթե երկու անգամ ցածր գնով: Միջազգային մամուլն ավելի վաղ եւս հայտնել էր Մուբարիզ Մանսիմովի ընկերությանը պատկանող բեռնանավերով ԻՊ նավթի փոխադրման մասին:
Իսպանական թերթը գրում է, որ միջնորդները ԻՊ նավթը Իրաքից եւ Սիրիայից փոխադրում են Թուրքիայի Ջեյհան նավահանգիստ, որտեղից էլ Մանսիմովի բեռնանավերն այն փոխադրում են համաշխարհային շուկա:
Ըստ թերթի՝ օրերս «Palmali Shipping & Agency» ընկերության կողմից վարձակալված, Մանսիմովին պատկանող երկու բեռնանավ Ջեյհան նավահանգստում բեռնվել է ԻՊ նավթով եւ ճանապարհվել, եւ եւս երկու նավ գտնվում է նավթով բեռնվելու գործընթացում:
Մանրամասները՝ «ԱՐՄԵՆՊՐԵՍ»–ում։