Եգիպտոսում ձերբակալել են А321–ի ահաբեկչության ենթադրյալ մասնակիցների
Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են Շարմ–էշ–Շեյխի օդանավակայանի 2 աշխատակցի, որոնց կասկածում են ռուսական А321 ինքնաթիռում պայթուցիկ սարք տեղադրելու մեջ։ Այս մասին հայտնում է «reuters»–ը՝ եգիպտական ազգային անվտանգության ծառայություններին հղումով։
«Sputnik»–ն էլ գրել է, որ ձերբակալվել է օդնավակայանի՝ այդ օրը հերթապահած աշխատակիցների մեծ մասը։
«Իշխանությունները, թվում է, կասկածում են նրանց ինչ–որ բանում, քանի որ այդ մարդիկ խստացված ստուգումների են ենթարկվում», – նշել է աղբյուրը։
Ավելի վաղ գրել էինք, որ ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Եգիպտոսում կործանված А321 օդանավի կործանման պատճառն ահաբեկչությունն է եղել։
Հիշեցնենք՝ հեկտեմբերի 31–ն Շարմ–Էշ–Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող, «Կոգալիմավիա» ընկերության «Airbus-321» օդանավը կործանվել է Սինայի թերակղզում։ Ինքնաթիռում գտնվող 217 ուղևորն ու անձնակազմի 7 անդամը մահացել են։

7or.am