Քաղաքական

17.11.2015 13:44


ԱՄՆ դեսպանը խոսել է ՀՀ–ում բիզնեսի հավասար մրցակցային պայմանների անհրաժեշտության մասին

ԱՄՆ դեսպանը խոսել է ՀՀ–ում բիզնեսի հավասար մրցակցային պայմանների անհրաժեշտության մասին

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը կառավարության ընդունելությունների տանը կազմակերպված Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումային հարցերով խորհրդի նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պետք է Հայաստանում բիզնեսի համար գրավիչ միջավայր ստեղծել ներդրողների համար։ Նա ընդգծել է, որ ոչ ոք չի կարող ամերիկյան գործարարին հրահանգել գալ և ներդրում անել Հայաստանում կամ հայ ներդրողներին հրահանգել՝ ԱՄՆ-ում ներդրում կատարել։

–Աշխատում ենք այնպիսի միջավայրի ձևավորման ուղղությամբ, որը երկու երկրներում էլ գրավիչ կլինի պոտենցյալ ներդրողների համար,–ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ պետությունը պետք է հավասար պայմաններ ստեղծի Հայաստանում բիզնես դնել ցանկացողների համար, որ երկրից էլ նրանք լինեն.

Ամենակարևորը խաղի հավասար պայմանների ապահովումն է ամերիկացի, ֆրանսիացի, ռուս և այլ ազգի գործարարների համար, որ նրանց հանդեպ հավասար վերաբերմունք լինի Հայաստանի կառավարության, արդարադատության, դատարանների, իրավական համակարգի կողմից:

Դեսպանը նաև հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը խնդրել է որոշ պարզաբանումներ ներկայացնել կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի նախագծի կնքման անհրաժեշտության մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը