Գարնանը Հրազդանի կիրճում երթևեկելի գոտու հատվածում տեղի ունեցած հենապատի փլուզման պատճառով անանցանելի էր դարձել Պռոշյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը' ստեղծելով վթարավտանգ իրավիճակ: Այստեղ երթևեկելի մասից ճանապարհը փլուզվել էր, ինչի հետևանքով առաջացել էր մոտ 7-8 մետր խորությամբ վիհ: Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն անձամբ եղավ դեպքի վայրում: Խնդրին արագ լուծում տալու նպատակով քաղաքապետի կողմից տեղում տրվեցին համապատասխան հանձնարակականներ:
Մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո կիրճում սկսվեցին հենապատի ու ճանապարհի վերականգնման աշխատանքները:
Փլուզման հիմնական պատճառը, մասնագետների դիտարկման համաձայն, ճանապարհի տակով հոսող գրունտային ջրերն են եղել, որոնք տարիներ շարունակ քայքայել են հիմքը: Դրան նպաստել էր նաև այստեղ ջրահեռացման համակարգի բացակայությունը:
Ամուր, անվտանգ ճանապարհ ու հենապատ ունենալու նպատակով կրող գրունտներից սկսած երկաթբետոնյա նոր հիմք է կառուցվում: Բետոնե ծածկը ներքևի մասում ունի մոտ տասը մետր լայնություն, վերևում' մեկ:
Շինարարական աշխատանքների իրականացման համար տարածքում ժամանակավոր կամուրջ է տեղադրվել: Տեղափոխվել է նաև գետի հունը: Գործընթացն ընթանում է սահմանված ժամանակացույցով:
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի տեղեկացմամբ, շինարարի առաջ խնդիր է դրվել' հնարավորինս արագ վերաբացել փողոցի երթևեկությունը: Նախնական հաշվարկներով հոկտեմբերի վերջին այստեղ կվերակնգնվի երթևեկը: Մինչդեռ հենապատի շինարարական աշխատանքները կշարունակվեն' չխոչընդոտելով երթևեկությանը:
50- ական թվականներին կառուցված հենապատին շուտով կփոխարինի նոր տեխնոլոգիայով ու ամրությամբ կառուցված հենապատը' անվտանգ երթևեկելի գոտիով: Ծրագրի իրականացման համար Երևան քաղաքի բյուջեից շուրջ 270 մլն դրամ է հատկացվել:
Վթարը կվերացվի հոկտեմբերին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն