Աշխարհ

17.11.2015 10:58


Փարիզի ահաբեկչության վայրից գտնված անձնագիրը պատկանել է տուժած եգիպտացու

Փարիզի ահաբեկչության վայրից գտնված անձնագիրը պատկանել է տուժած եգիպտացու

Եգիպտական անձնագիրը, որը գտնվել էր Փարիզի ահաբեկչության վայրից, պարզվել է՝ պատկանում է տուժածներից մեկին, որը ներկայումս գտնվում է փարիզյան հոսպիտալում։ «Buzzfeed»–ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է անձնագրի 27–ամյա տիրոջ՝ Վալիդ Աբդել Ռազզաքի քույրը։

Նրա խոսքերով՝ Փարիզում գտնվող եգիպտացին ծրագրում էր գնալ «Սթադ դե Ֆրանսում» կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը, սակայն մարզադաշտի մուտքի մոտ է հայտնվել ահաբեկչության պահին և լուրջ վնասվածքներ ստացել։

Տուժած եգիպտացու հարազատները նաև նշել են՝ Ռազզաքի մասին լուրեր տարածելու փոխարեն լավ կլիներ, որ Ֆրանսիայի իշխանությունները ներողություն խնդրեին նրանից։

Ավելի վաղ «The Australian»–ը, Եգիպտոսի ՆԳՆ ներկայացուցչին վկայակոչելով, հայտնել էր, որ Վալիդ Աբդել Ռազզաքն ահաբեկիչ չի եղել։

«Նա սովորական ֆուտբոլային երկրպագու էր, որը հայտնվել է գրոհի վայրում և ծանր վիրավորվել»,–ասել է ոստիկանության ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը